ՀայաստանՍոցիալական

Հունվարի 1-ից 1 օրվա ուղետոմսը կարժենա 880 դրամ

Քաղաքապետարանը նոյեմբերի 9-ին հաստատեց հասարակական տրանսպորտից օգտվելու արժեքները, որոնք հունվարի 1-ից ուժի մեջ կմտնեն։

Սպասվում է, որ միակողմանի մեկ տոմսը կարժենա 300 դրամ, 1 օրվա ուղետոմսը՝ 880 դրամ։ Քաղաքապետարանը առաջարկում է փաթեթներ։ 7 օրվա համար՝ 4800 դրամ, 30 օրվա համար՝ 8800 դրամ, 90 օրվա համար՝ 23․600 դրամ, մեկ տարվա համար՝ 88․000 դրամ։

Լինելու են զեղչեր մինչև 7 տարեկանների, ծնողազուրկ դպրոցականների ու ուսանողների, հաշմանդամություն ունեցող անձանց (1-ին կամ 2-րդ խմբի), մանկատներում կամ ծերանոցներում գտնվող անձանց, նախկին ԽՍՀՄ, Սոցիալիստական աշխատանքի հերոսների, Հայաստանի ազգային հերոսների, Մարտական խաչի 1-ին և 2-րդ աստիճանի և Փառքի երեք աստիճանի շքանշաններով պարգևատրվածների և բազմազավակ ընտանիքների ծնողների, թոշակառուների, դպրոցականների, ուսանողների և նպաստառուների համար։