ՀայաստանՊատահար

Արմավիրում նոր ջրատար է կառուցվում

Արմավիրի մարզում իրականացվում են ջրամատակարարման աշխատանքներ։ Նախատեսվում է 1120 մետր ջրագիծ կառուցել։ Աշխատանքների մեծ մասն արդեն արվել է։ Տեղադրվել են բաշխիչ կայաններ և 83 առանձնատան համար նախատեսված նույնքան հաշվiչներ՝ իրենց ջրաչափական հորերով։

Նոր ջրագիծը ջրի որակի բարելավմանն է ուղղված, սակայն քաղաքին քաղցրահամ ջրով ապահովելու համար նոր ջրաղբյուրներ են հարկավոր։

Նախկինում Արմավիրի բնակիչները օգտվում էին Արտիզյան հորերից։ Նախատեսվում է փոխել Արմավիր քաղաքի ողջ ջրամատակարարման ցանցը՝ ջրի կորուստը նվազեցնելու համար։

Սուբվենցիոն ծրագրի 60%-ը ֆինանսավորել է պետությունը։

Սեդա Մարտոյան