
Կապանում վնասվել է Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը․ ի՞նչ նոր մանրամասներ են հայտնի
Սեպտեմբերի 25-ին, ժամը 03:30-ի սահմաններում Սյունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Կապան քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող Վաչագան գետի վրայով անցնող հիմնական կամուրջը վնասվել է։ Տեղում սահմանազատվել է տարածքը, և կամուրջը երկկողմանի փակ է երթևեկության համար։
Դեպքի վայր է մեկնել Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Փրկարարները պարզել են, որ Գարեգին Նժդեհ հրապարակի մոտ գտնվող կամուրջի մի հատվածը վնասվել է, սակայն տուժածներ չկան։
Վաչագան գետի կամուրջը միմյանց է կապում Վաչագան և Բաղաբուրջ գյուղերը: Սյունիքի մարզպետարանից Amnews-ին հայտնեցին, որ կամուրջ բավականին հին է։ Աշխատակցի խոսքով, այն չի փլուզվել, թեքվել է և այժմ դեռևս խնդիրների շտկումը չի ավարտվել։