ՀԷՑ-ի նախկին բարձրաստիճան պաշտոնյան 8 տարում ստացել է շուրջ 400 մլն դրամ աշխատավարձ
«Հայկական էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի նախկին Տնօրենների խորհրդի նախագահի տեղակալը (ներկայում՝ խորհրդի նախագահը) 2017-2024 թվականների ընթացքում ստացել է ընդհանուր մոտ 396 մլն դրամ աշխատավարձ։ Այս մասին գրել է ընկերության ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ տարեկան վարձատրությունը կազմել է մոտ 46.5 մլն դրամից մինչև 53.3 մլն դրամ։ Ընդհանուր առմամբ՝ ութ տարվա ընթացքում վճարված գումարը գերազանցել է 396 մլն դրամը՝ հարկերը ներառյալ։
Պետրոսյանը նշել է, որ ՀԷՑ-ի բարձր ղեկավարության նման վարձատրությունները, իր ձևակերպմամբ, «ուղղակի կամ անուղղակիորեն ազդել են ժողովրդի կողմից սպառվող էլեկտրաէներգիայի սակագնի վրա»։
