Կենսաթոշակառուներին և նպաստառուներին շարունակելու են տրամադրել հետվճար հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին
Կառավարությունը որոշում է ընդունել՝ ապահովելու 2025 թ. հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին անկանխիկ վճարումների հետվճարի շարունակականությունը։ Որոշումը իրականացնելու համար նախատեսվում է հատկացնել 3 մլրդ 219 մլն դրամ։
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը նշել է, որ տարեկան ծրագրի համար արդեն նախատեսված է մոտ 16,4 մլրդ դրամ, իսկ ծրագրի շահառուների թիվը շարունակվում է աճել՝ ներկայում մոտ 350 հազար մարդ: Ամսական աճը կազմում է մոտ 2-3 տոկոս:
Հետվճարը կազմում է գործարքների 12%, բայց ոչ ավելի, քան 6000 դրամ, և վճարվում է յուրաքանչյուր ամիս մինչև տվյալ ամսվա 25-ը: