
«Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն կրկին խախտումներ է թույլ տվել․ սահմանվել է 20 մլն դրամ տուգանք
ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը սեպտեմբերի 30-ի նիստում վարչական պատասխանատվության է ենթարկել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ին՝ տուգանելով 20 միլիոն դրամի չափով։ Ընկերությունը մեղավոր է ճանաչվել ջրամատակարարման գրաֆիկի և կարգավորող մարմնի պահանջների խախտման համար։ Այնուամենայնիվ՝ սա միակ խնդիրը չէ, որը արձանագրվում է «Վեոլիա ջրի» մոտ։ Քաղաքի ջրահեռացման խնդիրները, առանց զգուշացնելու իրականացվող ջրանջատումները մամուլում անընդհատ են քննարկվում։
Հանձնաժողովի պարզաբանմամբ՝ առաջին խախտումն այն է, որ «Վեոլիա Ջուր»-ը չի հրապարակել 2025 թվականի Սարալանջ գյուղի ջրամատակարարման գրաֆիկը ընկերության պաշտոնական կայքում, ինչը խախտում է խմելու ջրի մատակարարման և ջրահեռացման ծառայությունների մատուցման կանոնների 136-րդ կետը։ Երկրորդ խախտումն վերաբերում է հանձնաժողովի 21 հարցումների սահմանված ժամկետների խախտմանը, ինչը նույնպես օրենքի խախտում է համարվում։
Մամուլի վերջին հրապարակումները ցույց են տալիս, որ սա «Վեոլիա Ջուր»-ի կողմից ծառայությունների մատուցման տերմինային խախտումների հերթական դեպքն է։ Հաճախ բնակիչներն բողոքում են են սոցիալական ցանցերում՝ նշելով, որ խմելու ջրի անխափան մատակարարումը ոչ միայն հետաձգվում է, այլև վերաբերող գրաֆիկներն հաճախ անհասանելի են, ինչն ընդգծում է վերահսկողության և պատասխանատվության բացը։