ՀայաստանՊատահար

Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել

Այս գիշեր հոկտեմբերի 9-ին՝ ժամը 23։30-ի սահմաններում Նուբարաշենի աղբավայրում կրկին հրդեհ է բռնկվել։ Համացանցում հրապարակած կադրերում տեսանելի է աղբավայրից բարձրացող խիտ ծուխը, որը քամին տարածում է Երևանի հարակից վարչական շրջանների վրա։ Դեպքի վայր է ժամանել 6 մարտական հաշվարկ։ Այս պահին դեպքի վայրում շուրջ 30 հրշեջ փրկարար է աշխատում։

Երևանի քաղաքապետարանից տեղեկացնում են, որ հրդեհի հիմնական օջախը մարվել է, սակայն տարածքում դեռևս պահպանվում են ծխացող հատվածներ։

Հրդեհի ծխի ամպերը նկատվում են ոչ միայն Նուբարաշենում, այլև մայրաքաղաքի մի շարք այլ շրջաններում։

Հիշեցնենք, որ Նուբարաշենի աղբավայրում խոշոր հրդեհ էր բռնկվել նաև օգոստոսին։ Այն ժամանակ կրակը մարվել էր մի քանի օր շարունակ իրականացված ինտենսիվ աշխատանքներից հետո։