Տպագրական խոտան անգլերենի միասնական քննության ժամանակ
Այսօր օտար լեզուների միասնական քննության ընթացքում քննական որոշ կենտրոններում հայտնաբերվել են տպագրական սխալներ անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակներում։
Խոտանված էջերի փոխարեն դիմորդներին տրամադրվել են ճշգրտված տարբերակների պատճեններ, իսկ քննության համար լրացուցիչ ժամանակ հատկացվել է 30-45 րոպե։
ԳԹԿ-ն ընդգծում է, որ նման ծավալի տպագրության դեպքում սխալների հնարավորությունը բնական է։ Արդյունքում խնդիրն արագ կարգավորվել է։
Միևնույն ժամանակ, որոշակի լարվածության պատճառով որոշում է կայացվել կազմակերպել լրացուցիչ քննություն անգլերենի 2-րդ և 4-րդ տարբերակները գրած այն դիմորդների համար, որոնց թեստը տպագրական խոտանով է եղել։
Լրացուցիչ քննությանը մասնակցելու դեպքում կչեղարվի նախորդ քննության արդյունքը։
Քննության նոր օրը կհաստատվի առաջիկայում։
