ՀայաստանՊատահար

Հրդեհ Արտաշատի մանկապարտեզներից մեկում

Հոկտեմբերի 30-ին Արտաշատ քաղաքի Շիրվանզադեի փողոցում գտնվող մանկապարտեզներից մեկում հրդեհ է բռնկվել։ Տարհանվել է 53 երեխա և 4 աշխատակից։ Տուժածներ չկան։ Այս մասին հայտնում են Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից։

Դեպքի վայր են մեկնել մարզային փրկարար վարչությունների հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ և մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը։ Նախնական տվյալներով՝ այրվել է էլեկտրական վահանակ։

Հրդեհը մարվել է 14։30-ին։