ԱՆ պարզաբանում է՝ աշխատավարձերի կրճատման նախագիծ չի շրջանառվում
Առողջապահության նախարարությունը հերքում է ԶԼՄ-ներում տարածված տեղեկությունն այն մասին, որ նախարարությունը շրջանառում է բժիշկների աշխատավարձերը կրճատող նախագիծ։ Նախարարությունից հայտնում են, որ հրապարակված լուրը չի համապատասխանում իրականությանը։
ԱՆ-ն պարզաբանում է, որ Առողջության համընդհանուր ապահովագրության ներդրման շրջանակում սահմանվել է փոխհատուցման նվազագույն չափաքանակ, որը որևէ կերպ չի սահմանում բժիշկների աշխատավարձի չափը։ Փոխհատուցվող գներով աշխատավարձ չի կարգավորվում, և յուրաքանչյուր բժշկական կազմակերպություն ինքնուրույն է որոշում բժշկի աշխատավարձը՝ գործատուի և աշխատակցի միջև կնքված պայմանագրի համաձայն։
Նշվում է նաև, որ աշխատավարձը չի կարող լինել ավելի ցածր, քան Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի կողմից հաստատված չափաբաժինը։

