Հղիության արհեստական ընդհատման արգելք Հայաստանում չի նախատեսվում
Թուրքական լրատվամիջոցներից մեկում հրապարակվել է լրագրող Օքայ Դեփրեմի հերթական անհիմն հոդվածը՝ «Հղիության արհեստական ընդհատման արգելքն այժմ նաև Հայաստանի օրակարգում է» վերնագրով, որը պարունակում է ակնհայտորեն ստահոդ և մոլորեցնող պնդումներ։
Առողջապահության նախարարությունը հիշեցնում է, որ «Անձի վերարտադրողական առողջության և վերարտադրողական իրավունքների մասին» օրենքում հղիության արհեստական ընդհատման վերաբերյալ գործող կարգավորումների փոփոխություն կամ արգելքի որևէ նախաձեռնություն չի նախատեսվում։
Նշվում է նաև, որ օրենսդրական ցանկացած նախաձեռնություն Հայաստանի Հանրապետությունում ենթակա է հանրային քննարկման, իսկ հնարավոր փոփոխություններից առաջ իրականացվում է իրազեկում։
Սա Օքայ Դեփրեմի առաջին մանիպուլյատիվ հոդվածը չէ։ Վերջինս բազմիցս հրապարակել և հրապարակում է Հայաստանի պետական ինստիտուտների վերաբերյալ չհաստատված նյութեր, որոնք չեն հիմնավորվում պաշտոնական տեղեկությամբ։ Թուրք լրագրողն օրեր առաջ պնդում էր, որ Հայաստանի վարչապես Նիկոլ Փաշինյանը հավանություն է տվել ապրիլի 7-ին Երևանում ԼԳԲՏ համայնքի շքերթի իրականացմանը։
Նման հրապարակումները տեղավորվում են տեղեկատվական մանիպուլյացիաների և հիբրիդային ազդեցության գործիքակազմի տրամաբանության մեջ և կարող են նպաստել հանրային ապատեղեկացմանը։

