ՀայաստանՍոցիալական

Այսուհետ QR տոմսերը հնարավոր կլինի օգտագործել 7 օրվա ընթացքում

Այսուհետ Երևանի ավտոբուսներից օգտվելու համար նախատեսված QR ուղետոմսերի վավերականության ժամկետը կդառնա 7 օր։

Ըստ քաղաքապետարանի՝ սա արվում է տոմսային համակարգի անխափան աշխատանքի ապահովման նկատառումներով։ Մինչ այս QR տոմսերի վավերականության ժամկետը 1 ամիս էր, որով ուղևորները հնարավորություն էին ունենում տոմսերը նախօրոք գնել և այն օգտագործել 1 ամսվա ընթացքում։

Քաղաքապետարանը տեղեկացնում է նաև, որ բանկային քարտերով վճարումների իրականացման ապահովումը գտնվում է ավարտական փուլում։ Իրականացվում են փորձարկման աշխատանքներ։

Հիշեցնենք, որ հանրային տրանսպորտում միասնական տոմսային համակարգը կներդրվի հունվարի 1-ից։ 100 դրամանոցներն ու QR կտրոններն այլևս չեն գործի։ Ուղևորները հնարավորություն կունենան օգտվել միայն փաթեթներից։

Շուշան Ասրյան

edited12:28