Քաջարան-Ագարակ նոր ճանապարհին ևս մեկ թունել ամբողջությամբ հորատվեց
Քաջարան–Ագարակ 32 կմ երկարությամբ կառուցվող ճանապարհահատվածում ավարտվել է երկրորդ թունելի հորատումը։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։
Ըստ հաղորդագրության՝ երկրորդ թունելի երկարությունը կազմում է 530 մետր՝ ներառյալ պորտալները։ Ներկայում թունելում իրականացվում են գաբարիտային չափերի ապահովման և նախագծով նախատեսված այլ աշխատանքներ։
Նշվում է, որ ճանապարհահատվածում առաջին թունելի հորատումը՝ 455 մետր երկարությամբ (ներառյալ պորտալները), ավարտվել էր նախորդ տարի։ Այժմ այնտեղ կատարվում են երեսարկի բետոնացման աշխատանքներ։
Շինարարությունը շարունակվում է նաև ճանապարհի մյուս հատվածներում․ կատարվում են կամուրջների կառուցման և հողային պաստառի ձևավորման աշխատանքներ։ Նշվում է, որ ճանապարահատվածը կունենա մինչև 100 կմ/ժ արագությամբ 5 երթևեկելի գոտի
Հիշեցնենք, որ Ագարակ-Քաջարան ճանապարհը կառուցում է իրանական «Abad Rahan Pars International Group» և «Tunnel Sadd Ariana» ընկերությունների կոնսորցիումը: Հուլիսին և դեկտեմբերին ավարտվեցին երկու թունելների փորման աշխատանքները (այդ թունելների շնորհիվ կես ժամով կկրճատվի Իրանի սահմանից դեպի Կապան ճանապարհի տևողությունը, իսկ Երևանից Գյումրի գնալու ժամանակը կդառնա մինչև շուրջ մեկ ժամ (այժմ՝ 1,5–2 ժամ)): Քաջարան–Ագարակ 32 կմ երկարությամբ հատվածում շինարարությունն ընթացքի մեջ է։ Ճանապարհը կառուցվում է Իրանից մինչև վրացական սահման «Հյուսիս-հարավ» ժամանակակից արագընթաց մայրուղու նախագծի շրջանակում։

