
Հայաստանի տարածքում կան փակ և դժվարանցանելի ճանապարհներ
Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Հայաստանում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։
Արդեն քանի օր է փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:
Վայոց ձորի մարզից դեպի Սյունիքի մարզ տանող Սարավան — «Զանգեր» ավտոճանապարհը փակ է կցորդիչով բեռնատարների համար։
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Լոռու մարզի Սպիտակի ոլորանները, Գյումրի — Բավրա, Ապարան-Սպիտակ, Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները և Դիլիջանի ոլորանները դժվարանցանելի են բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Մի շարք բնակավայրերում ձյուն է տեղում, ճանապարհներին առկա է մերկասառույց։
Վարդենյաց լեռնանցքում, Ամասիայի տարածաշրջանի բնակավայրերից բացի Շիրակի մարզի մյուս բնակավայրերում, Արագածոտնի մարզի Արագածի տարածաշրջանում, Վայոց ձորի մարզում, Չարենցավան, Հրազդան, Սիսիան քաղաքներում, Տիգրանաշենի ոլորաններում, «Մեղրու սար» կոչվող հատվածում և Գորայք-«Զանգեր» ավտոճանապարհին տեղում է ձյուն։
Արագածոտնի մարզի ավտոճանապարհներին, Շիրակի մարզի Լանջիկ-Մաստարա, Ալագյազ-Արթիկ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։
Աշոցքի տարածաշրջանում բուք է, Տավուշի մարզի Նոյեմբերյանի և Բերդի տարածաշրջաններում, Ճամբարակ քաղաքում, Արագածի տարածաշրջանում և Սյունիքի մարզի բարձրադիր գոտիներում՝ մառախուղ։