Բավրայի անցակետը ժամանակավորապես փակ է

Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ Բավրայի մաքսային անցման կետը ժամանակավորապես փակ է ճանապարհների անանցանելիության պատճառով։

Կոմիտեն կոչ է անում տրանսպորտային միջոցների վարորդներին խնդիրներից խուսափելու համար ժամանակավորապես երթևեկությունն իրականացնել այլընտրանքային անցակետերով՝ օգտվելով Բագրատաշեն և Գոգավան մաքսային անցման կետերից։

ՊԵԿ-ից հայտնում են, որ Բավրայի մաքսային անցման կետի բացման վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի համապատասխան հայտարարությամբ։

Մարինա Գրիգորյան