Սիրիան մարդասիրական աջակցություն է ցուցաբերում Լիբանանից վերադարձող սիրիացիներին

Սիրիայի արտակարգ իրավիճակների և աղետների կառավարման նախարարությունը հայտարարել է, որ սկսել է մարդասիրական և փրկարարական աջակցություն տրամադրել Լիբանանից վերադարձող սիրիացիներին, որոնք երկիր են մուտք գործում Ճտէիտէ–Եապուս սահմանային անցակետով։

Նախարարության հաղորդագրության համաձայն՝ քաղաքացիական պաշտպանության և շտապօգնության խմբերը տեղում իրականացնում են վիրավորների և հիվանդների տեղափոխում, ինչպես նաև տրամադրում են անհրաժեշտ բժշկական օգնություն։

Բացի բժշկական աջակցությունից՝ արտակարգ փրկարարական խմբերը, համագործակցելով Սիրիայի Արաբական Կարմիր Մահիկի հետ, վերադարձողներին տրամադրում են սնունդ, ջուր և առաջին անհրաժեշտության պարագաներ՝ ըստ տեղում արձանագրված կարիքների։

Նախարարությունը շեշտել է, որ շարունակելու է ապահովել վերադարձողների անվտանգությունն ու անխոչընդոտ մուտքը երկիր։

Մարինա Գրիգորյան