ԱշխարհՔաղաքականություն

Մարկ Ռյուտեն ստանձնել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնը

2024 թվականի հոկտեմբերի 1-ից Մարկ Ռյուտեն կստանձնի Հյուսիսատլանտյան դաշինքի 14-րդ գլխավոր քարտուղարի պաշտոնը՝ փոխարինելով Յենս Ստոլտենբերգին։ Վերջինս այդ պաշտոնը զբաղեցրել է ավելի քան 10 տարի։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում Ռյուտեն ընտրվել է 32 երկրների համաձայնությամբ։ Նա հայտարարել է, որ կարևորում է երեք հիմնական կետեր՝ համոզվել, որ ՆԱՏՕ-ն կարող է պաշտպանվել ցանկացած սպառնալիքից, աջակցել Ուկրաինային, լուծել գլոբալ մարտահրավերները՝ աշխատելով «մոտ և հեռու» գործընկերների հետ։

Նա անդրադարձել է նաև ռուս — ուկրաինական պատերազմին և նշել, որ ամեն ինչ կանեն Ուկրաինայի հաղթանակին հասնելու համար։

Ռյուտեն Նիդեռլանդների ամենաերկար պաշտոնավարած վարչապետն է մինչ օրս: Նա այդ պաշտոնը զբաղեցրել է 2010 թվականի հոկտեմբերից մինչև 2024 թվականի հուլիսն ընկած ժամանակահատվածում։