ՀայաստանՍոցիալական

Առաջին անձնագիրը ստանալու համար քաղաքացիները կարող են դիմել ցանկացած ստորաբաժանում

Այսուհետ ՀՀ քաղաքացու առաջին անձնագրավորման համար պարտադիր չի լինի մոտենալ հաշվառման հասցեն սպասարկող գրասենյակ։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը տեղեկացնում է, որ քաղաքացիները կարող են այդ գործարքը կատարել ցանկացած ստորաբաժանում մոտենալով։

Այս փոփոխությունը վերաբերում է նաև նույնականացման քարտի կամ հանրային ծառայության համարանիշի գործարքներին։

Պարտադիր կերպով տարածքային գրասենյակ մոտենալը վերաբերում է միայն հաշվառման գործարքներին։

Շուշան Ասրյան