ԱՄԷ-ում գտնվող 183 քաղաքացի դիմել է ՀՀ դեսպանությանը

Մարտի 7-ի առավոտյան դրությամբ Աբու Դաբիում Հայաստանի Հանրապետության դեսպանության կողմից կազմված՝ Արաբական Միացյալ Էմիրություններում մնացած ՀՀ քաղաքացիների հայտարարության ցանկում գրանցվել է 183 քաղաքացի։

Աբու Դաբիում ՀՀ դեսպանությունը և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսությունը շարունակում են արտակարգ ռեժիմով պատասխանել ԱՄԷ-ում գտնվող Հայաստանի քաղաքացիների հարցերին և նրանց տրամադրել անհրաժեշտ աջակցություն։ Հայտնում են ԱԳՆ-ից։

Դեսպանություն դիմած քաղաքացիները բարձրացրել են նաև մեկ այլ խնդիր․ թռիչքների չեղարկման կամ հետաձգման պատճառով շատերը չեն կարողանում ժամանակին վերադառնալ Հայաստան և ներկայանալ աշխատանքի։ ԱԳՆ-ն տեղեկացնում է, որ հարցը քննարկվում է կառավարության գործընկերների հետ՝ քաղաքացիներին հնարավոր լուծում առաջարկելու նպատակով։

Միաժամանակ մարտի 8-ին դեսպանության և Դուբայում ՀՀ գլխավոր հյուպատոսության կողմից կազմակերպվող դեպի Օման տեղափոխումից օգտվելու համար արդեն գրանցվել է ՀՀ 37 քաղաքացի։

Մարինա Գրիգորյան