Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի Մերձավոր Արևելքում չեղարկված չվերթների հետևանքով նոր տոմս գնած քաղաքացիների համար

Կառավարությունը փոխհատուցում կտրամադրի այն քաղաքացիներին, որոնք ստիպված են եղել ՀՀ վերադարձի նոր տոմսեր ձեռք բերել Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի հետևանքով իրենց չվերթերի չեղարկման պատճառով։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը։

Եթե քաղաքացին տոմսը ձեռք է բերել ավելի ցածր արժեքով, ապա փոխատուցումը կտրամադրվի վճարված գումարի չափով: Փոխհատուցման տրամադրման մեխանիզմը և հավելյալ մանրամասները կսահմանվեն առաջիկա օրերին։

Փետրվարի 28-ին Իսրայելն ու ԱՄՆ-ն լայնածավալ ռազմական հարձակում են սկսել Իրանի դեմ։ Հարձակման առաջին օրը սպանվել է Իրանի հոգևոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին։ Ռազմական գործողություններն ընդգրկում են Պարսից Ծոցի Արաբական երկրները։ Իրանն՝ ի պատասխան, հարվածներ է հասցնում տարածաշրջանի երկրների տարածքում տեղակայված ԱՄՆ բազաներին և Իսրայելին։ Իսրայելը հարվածում է նաև Լիբանանին։
Հակամարտության պատճառով ՀՀ մի շարք քաղաքացիներ չեն կարողանում վերադառնալ Հայաստան։