Ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Արցախի բաժինը չի փակվելու

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում Արցախի հետազոտության բաժինը շարունակում է գործել և փակվելու մասին խոսակցությունները չեն համապատասխանում իրականությանը։ Այս մասին հայտնել են թանգարան-ինստիտուտից։

Նախկինում լրատվամիջոցներում տեղեկություններ էին տարածվել, թե թանգարանում լարված իրավիճակ է ստեղծվել տնօրենի պաշտոնանկությունից հետո, և քննարկվում է նաև Արցախի բաժնի փակման հարցը։ Աշխատակիցների շրջանում մտահոգություններ էին հնչում գիտական գործունեության շարունակականության վերաբերյալ։

Թանգարանից, սակայն, վստահեցնում են, որ բոլոր բաժինները շարունակում են աշխատել բնականոն ռեժիմով։

Թանգարան-ինստիտուտից նաև հայտնել են, որ նախկին տնօրեն Էդիտա Գզոյանին առաջարկվել է շարունակել աշխատանքը՝ զբաղեցնելով գիտական գծով փոխտնօրենի պաշտոնը։

Հիշեցնենք, որ Գզոյանը աշխատանքից ազատման դիմում էր ներկայացրել փետրվարին։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ դա տեղի է ունեցել իր ցուցումով՝ ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսի այցի ընթացքում նրան Արցախի թեմայով գիրք նվիրելու պատճառով։ Փաշինյանի գնահատմամբ՝ այդ քայլը եղել է սադրիչ։