ՀայաստանՏեխնոլոգիա

Մեկնարկեց TOON EXPO 2024 ցուցահանդեսը

Մերիդիան ցուցահանդեսային կենտրոնում հոկտեմբերի 25-ին մեկնարկեց TOON EXPO-ն։ Ցուցահանդեսը 4-րդ անգամ է անցկացվում։

TOON EXPO 2024-ին այս տարի միացել են 100-ից ավելի խոշոր կառուցապատող ընկերություններ կառուցապատման, բանկային համակարգի, ճարտարապետության, անշարժ գույքի կառավարման և այլ ոլորտներից։

Ցուցահանդեսին զուգահեռ կայացավ Armenian Real Estate Globalization Summit-ը։ Միջոցառման ընթացքում քննարկվեցին միջազգային շուկայի միտումները, շինարարության ոլորտի զարգացման հեռանկարները։ Քննարկվեց նաև հայաստանյան անշարժ գույքի ոլորտի ինտեգրումը գլոբալ շուկաներին։

TOON EXPO 2024-ը կանցկացվի հոկտեմբերի 25-27-ը։