ԱշխարհՌազմական

Իսրայելը հարվածներ է հասցրել Իրանին

Հոկտեմբերի 26-ին Իսրայելը ռմբակոծել է Իրանում գտնվող ռազմական օբյեկտները։ Իրանական լրատվամիջոցները հայտնել են 2 զինվորների մահվան մասին։ Իսրայելը հայտարարել է, որ սա հոկտեմբերի 1-ին Իրանի կողմից ուղարկված 200 բալիստիկ հրթիռների պատասխանն է։

Իրանական լրատվամիջոցները հայտնել են, որ պայթյուններ են հնչել ինչպես Թեհրանում, այնպես էլ հարակից տարածքներում։ Օդային հարվածները մի քանի ալիքներով են եղել։ Թիրախավորվել են Իրանի ռազմական օբյելտները և Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հրամանատարական կետը:

Տարբեր տվյալներով՝ Թեհրանի երկնքում են հայտնվել ավելի քան 140 կործանիչներ։ Գործողությունը ստացել է «Քավության օրեր» անունը։