Երևանի կամուրջները կունենան իրենց թվայնացված անձնագիրը
Երևանի քաղաքապետարանը նախատեսում է նոր ծրագիր իրականացնել։ Նախատեսվում է գույքագրել տրանսպորտային և հետիոտնային անցուղիները և ներկայացնել նրանց տեխնիկական բնութագրերը։ Քաղաքապետարանի տվյալներով՝ գոյություն ունեն նմանատիպ մոտ 120 կառույցներ։ Դրանցից 47 կամուրջներ են, 26-ը՝ վերգետնյա, 39-ը՝ ստորգետնյան անցումներ։ Կան նաև կամրջային կառուցվածքներ, թունելներ, որոնց վիճակի մասին հստակ տվյալներ չկան։
Համայնքը առաջիկայում նմանատիպ կառույցները գույքագրելու և առկա վիճակի մասին եզրակացություն է ներկայացնելու։ Դրան զուգահեռ՝ նմանատիպ կառույցները ունենալու են իրենց թվայնացված անձնագիրը, որի մեջ նշված է լինելու կառուցման տարեթիվը, նկարագիրը, բարձրությունը, լայնությունը, երկարությունը, շինության տիպը և այլ տեխնիկական բնութագրեր։
Ծրագիրը իրականացնելու համար հայտարարվելու է մրցույթ։ 8-9 ամիսների ընթացքում իրականացվելու են համապատասխան հետազոտությունները։