ԱրցախՍոցիալական

Եվրամիությունը 1,5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել Հայաստանին արցախահայերի համար

Եվրամիությունը 1,5 միլիոն եվրո դրամաշնորհ է փոխանցել Հայաստանի կառավարությանը արցախահայերի համար։ Սրա մասին հայտնում են ԵՄ հայաստանյան գրասենյակից:

«Հայաստանի Հանրապետության համար պետական և դիմակայունության կառուցման պայմանագիր» բյուջետային աջակցության ծրագրի շրջանակներում այս շաբաթ Եվրամիությունը սեպտեմբերին հատկացված 13,5 միլիոն եվրո դրամաշնորհին ավելացրել է ևս 1,5 միլիոն եվրո։

Բյուջետային աջակցության այս ծրագիրը նախատեսված է աջակցելու Հայաստանի կառավարությանը Արցախի հայերի կարճաժամկետ և միջնաժամկետ կարիքների բավարարմանը, ինչպես նաև նրանց երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը՝ ապահովելով ներգրավվածությունը հայկական կրթական, սոցիալական պաշտպանության և առողջապահական համակարգերում և աշխատաշուկայում ինտեգրումը: