
Տաքսիների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել
Օնլայն տաքսիների վարորդները բողոքի ակցիա են կազմակերպել՝ պահանջելով ստեղծել հանձնաժողով խումբ, որը կտեղեկանա վարորդների խնդիրներին։ Իսկ այդ խնդիրները, ինչպես նշեցին հավաքվածները, հիմնականում կապված են տարիֆի հետ։ Նրանք պահանջում են կա՛մ ամբողջությամբ վերացնել այդ հասկացությունը, կա՛մ էլ կիրառել այնպիսի համակարգ, որը կվերահսկի տարիֆի փոփոխությունները։ Նրանք նշել են նաև, որ ցանկանում են հետ բերել 1990-ականների ձևերը, երբ տաքսիների մինիմալը 600 դրամ էր, այլ ոչ թե 300։
Կենտրոնական բանկը հանդուրժում է կեղծ բաղադրիչը՝ տարիֆը, որը ոչ մի վերահսկողության չի ենթարկվում։ Օպերատորները հիմնավորում են, որ պահանջարկը կա տարիֆա բարձրանում։ Ովա՞ վերահսկում, այդ պահանջարկը կա, ինչքանո՞վ կա և արդյոք համապատասխանումա էն ալգորիթմին, որը հիմքում դրվելա։ Այսինքն՝ եթե չկա վերահսկողություն որևէ բաղադրիչի նկատմամբ, այն գոյություն ունենալ չի կարող։
Բացի այդ՝ վարորդները ցույց էին տալիս իրենց հեռախոսներով, որ վարորդի հավելվածում պատվերի գինը այլ էր նշված, պատվիրատուի հավելվածում՝ այլ։ Իսկ 10 կմ հեռավորության վրա գտնվող ուղևորին վերցնելու և վերջնակետ հասցնելու համար Yandex-ը վճարում էր վարորդներին 200 դրամ։ Վարորդները նշեցին, որ ստեղծված տուրքերի, միջնորդավճարների, գազի անընդհատ բարձրացումների արդյունքում նրանք չեն կարողանում գումար աշխատել։
Այնուամենայնիվ, նրանք հայտարարել են, որ հաջորդիվ նույնպես նախատեսում են հավաքներ անել։