
«Հայկական ավիաուղիների» թռիչքները կվերսկսվեն դեկտեմբերի 16-ից
«Հայկական ավիաուղիներ» ընկերությունը հայտնել է, որ թռիչքները կվերսկսվեն դեկտեմբերի 16-ից։
Օդանավը դեկտեմբերի 15-ին կժամանի Հայաստան, իսկ դեկտեմբերի 16-ից թռիչքները կվերսկսվեն: Քաղավիացիայի կոմիտեից ևս նշել են, որ այս պահին ավիաընկերության թռիչքների չեղարկման կամ հետաձգման այլ պատճառ չկա։
Այս ընթացքում արդեն գնված տոմսերով ուղևորները տեղափոխվել են այլ ավիաընկերությունների թռիչքներով: Բոլոր ուղևորների խնդիրները ավիաընկերությունը հասցեագրել է։ Բողոքներ չեն ստացվել: Չեղարկված թռիչքների ուղևորներին առաջարկվել է տոմսի արժեքի ամբողջական փոխհատուցում կամ թռիչքի ամսաթվի փոփոխություն։
Ընկերությունը դեկտեմբերի 5-ից 11-ը հայտարարել էր ավիատոմսերի գնիջեցում՝ Երևանից դեպի Մոսկվա, Սոչի, Վոլգոգրադ, Միներալնիե Վոդի, Կազան և հետադարձ թռիչքների համար։ Մարդիկ գնել են տոմսեր ու նախապատրաստվել նախատոնական հանգստին։ Դեկտեմբերի 11-ից սկսած «Հայկական ավիաուղիներ» ընկերությունը չեղարկել էր բոլոր ուղղություններով թռիչքները մինչև դեկտեմբերի 16-ը՝ այդ մասին իրազեկելով տոմս գնած քաղաքացիներին։