ՀայաստանՍոցիալական

Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ․ Բավրայի անցակետը փակ է կցորդիչով բեռնատարների համար

Փրկարար ծառայությունից հայտնում են, որ Հայաստանի տարածքում կան փակ ավտոճանապարհներ։

Արագածոտնի մարզում փակ է «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ տանող ավտոճանապարհը:

Սպիտակի ոլորանները փակ են կցորդիչով բեռնատարների համար։

Վարդենյաց լեռնանցքը կցորդիչով բեռնատարների համար անցանելի է միայն անվաշղթաների կիրառման դեպքում։ 

Սյունիքի մարզի բարձրադիր գոտիների, Շիրակի, Գեղարքունիքի մարզերի, Թալինի, Արագածի, Ապարանի, Գառնիի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Տիգրանաշենի ոլորաններից մինչև Երասխ ճանապարհահատված տեղ-տեղ առկա է մերկասառույց։

Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է միայն բեռնատարների  համար։ Բավրայի անցակետը (Վրաստանի կողմից) փակ է կցորդիչով բեռնատարների համար։

Վարորնդերին խորհուրդ է տրվում երթևեկել միայն ձմեռային անվադողերով։