ՀայաստանՍոցիալական

Արարատի մարզում կկառուցվի կեղտաջրերի մաքրման կայան

2024 թվականի սուբվենցիոն ծրագրով մեկնարկել է Արարատ քաղաքի ՈԿՖ բանավանի կեղտաջրերի մաքրման կայանի կառուցման աշխատանքները։ Նախատեսվում է կայանի շինարարական աշխատանքները ավարտին հասցնել 2025 թվականին։

ՈՎՖ բանավան թաղամասի և Արարատ գյուղի կոյուղագծերը միացված չեն քաղաքի կոյուղու հավաքիչին և չմաքրված կեղտաջրերը լցվում են բաց դրենաժային համակարգ։ Սա մեծ վնաս է հասցնում բնությանը, առաջ բերում գյուղատնտեսական հողատարածքների դեգրատացիայի և դառնում վարակների տարածման աղբյուր։ Գյուղում դրենաժային համակարգը կառուցվել է 2022 թվականին։

Նոր ծրագրով կեղտաջրերի մաքրման կայանում պետք է օգտագործվեն ժամանակակից տեխնոլոգիաներ, որոնք կկարողանան մաքրել կեղտաջրերը։ Արդեն կայանից դուրս եկող կմաքրված ոյուղաջուրը պետք է օգտագործվի գյուղատնտեսության մեջ ոռոգման նպատակով։

Հայաստանում այսօր գործում է կեղտաջրերի մեխանիկական մաքրման 6 կայան` Վարդենիսում, Մարտունիում, Գավառում, Դիլիջանում, Ջերմուկում և Երևանում։