ՀայաստանՍոցիալական

Ընտանիքի անդամների միջև փոխանցումները հարկային հայտարարագրման ենթակա չեն լինելու

Ազգային ժողովում պատգամավոր Բաբկեն Թունյանը ներկայացրել է փոփոխությունների նախագիծ, որն առնչվում է եկամուտների հայտարարագրման կարգին։ Նա պարզաբանել է, որ քաղաքացու աշխատավարձը, թոշակը կամ կենսաթոշակը, ինչպես նաև ավանդներից ստացած եկամուտները համակարգը ինքնաշխատ կլրացնի։ Սակայն եթե քաղաքացիները ցանկանում են օգտվել սոցիալական վճարի վերադարձից, անպայման պետք է մուտք գործեն հայտարարագրման համակարգ։

Բաբկեն Թունյանի ներկայացրած փոփոխություններով քաղաքացիները պարտավոր չեն լինելու հայտարարագրել ընտանիքի անդամների միջև փոխանցումները։

Բացի այդ՝ հայտարարագիր չներկայացնելու համար նախկինում սահմանված տուգանքներն էլ կվերացվեն։ Քաղաքացիները չեն գրանցի նաև իրենց ավանդներից ստացած եկամուտները, բայց համակարգում հնարավորություն կտան ՊԵԿ-ին բանկերից ստանալ ավանդների քաղվածքների մասին տեղեկությունները։

Ֆիզիկական անձանց կողմից ստացված վարկերը և փոխառությունները նույնպես չեն հայտարարագրվի։

Նոր կանոնակարգը ուժի մեջ կմտնի նոյեմբերի 1-ից։ Եթե հայտարարատուն դեռևս չունի նույնականացման քարտ, բայց դիմել է նույնականացման քարտ ստանալու համար, հայտարարագրման վերջնաժամկետը նրա համար նոյեմբերի 1-ը չի լինի, այլ նույնականացման քարտ տպագրելու օրը ներառող ամսվա հաջորդող ամսվա 25-ը։