Մարությանն ու Ավինյանը բանավիճեցին տրանսպորտի թանկացման հարցի շուրջ
Դեկտեմբերի 18-ին ժամը 19։00-ին կայացավ Երևանի ներկա և նախկին քաղաքապետեր Հայկ Մարությանի և Տիգրան Ավինյանի բանավեճը ուղիղ եթերում։ Բանավեճի թեման էր տրանսպորտի թանկացումը։
Նախկին քաղաքապետ Մարությանը պնդում է, որ հնարավոր է բյուջեի ծախսերի այնպիսի բաշխում կազմակերպել, որի արդյունքում թանկացման կարիք չի լինի։ Միասնական համակարգին անցնելը, իր համոզմամբ, թանկացման հետ որևէ աղերս չունի։
Քաղաքապետ Ավինյանը հակադարձում է, որ տրանսպորտի գինը (100 դրամ) մոտ 30 տարվա ընթացքում երբեք չի թանկացել, սակայն բարելավվել է տրանսպորտային համակարգը։ Դա ենթադրում է որոշակի թանկացում։ Նաև նշում է, որ միջինացված հաշվարկով գինը դառնում է 144 դրամ։ Հաճախ օգտվող ուղևորների համար նույնիսկ ավելի նվազեցնելու է վճարը քան 100 դրամի դեպքում։
Կողմերը համակարծիք են միասնական համակարգի կիրառման անհրաժեշտության շուրջ։ Սակայն կարծիքները չեն համընկնում գնի փոփոխության վերաբերյալ իրենց պատկերացումներում։
Հիշեցնենք, որ Մարությանը կազմակերպել էր ստորագրահավաք «առավելագույնը 100 դրամ» խորագրով և հավաքել քաղաքացիների ստորագրությունները։ Ընդհանուր հավաքվել է շուրջ 75․000 ստորագրություն։