Հայաստանում հաստատվել է նոր սերնդի նույնականացման քարտի ձևաչափը
Փոխվում են անձնագրերի ու նույնականացման քարտերի ձևաչափը։ Քարտերը կունենան ժամանակակից դիզայն, անվտանգության նոր համակարգ և կպատասխանեն միջազգային ստանդարտներին։ Դիզայնի մշակմանը մասնակցել է նաև «ՊիկսԱրտ» ընկերությունը։
Ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հաստատվել է նույնականացման քարտի վերջնական տեսքը՝ ներառյալ ֆոնը, պաշտպանական տարրերն ու տվյալների դաշտերը։ Քարտը մշակվել է միջազգային ICAO ստանդարտներին համապատասխան։
Բիոմետրիկ փաստաթղթերի ձևավորման գործընթացում ներգրավված է նաև «ՊիկսԱրտ» ընկերությունը, որի մասնագետները ներկայացրել են անձնագրերի և վիզաների էջերի նոր դիզայններ։ Եթե նախկին փաստաթղթերը ունենում էին միագույն և պարզ ֆոն, ապա նոր տարբերակը կունենա ազգային մոտիվներով և ժամանակակից լուծումներով ձևավորում՝ բարձր անվտանգության տեխնոլոգիաներով։
Մեր տեղեկությունների համաձայն քննարկումներ են գնում միգրացիայի և քաղաքացիության ծառայության նոր շենքի կառուցման վերաբերյալ, որտեղ կտեղակայվեն տվյալների պահման կենտրոնը և փաստաթղթերի տպագրության բաժինը։
Երևանում նախատեսվում է բացել երկու նոր, հարմարավետ գրասենյակ, որտեղ քաղաքացիները կարող են ինքնուրույն կատարել անհրաժեշտ գործողությունները՝ հատուկ ինքնասպասարկման սարքերի միջոցով։ Նմանատիպ գրասենյակներ կբացվեն նաև մարզերում՝ ընդհանուր առմամբ ավելի քան 20 հասցեներում։
