ՀայաստանՍոցիալական

«Կարմիր գծերի» թանկացումը դատարանն անվավեր է ճանաչել

Ավտոկայանատեղիներում կայանելու դրույքաչափերի որոշումը անվավեր է ճանաչվել Վարչական դատարանի որոշմամբ։ Երևանի ավագանու կողմից ընդունված դրույքաչափերը հունվարի 1-ից    ուժի մեջ էին մտել։

Քաղաքապետարանի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանն իր ֆեյսբուքյան էջում նշել է, որ դատարանի այս որոշումն ուժի մեջ չի մտել։ Քաղաքապետարանը մեկ ամսվա ընթացքում կարող է բողոքարկել դատարանի որոշումը։

Մամուլի խոսնակը հավելել է, որ մինչ այս վճարած գումարները ենթակա չեն վերադարձի։ 

Նախորդ տարի Երևանի ավագանին ընդունել էր ավտոկայանատեղիների համար նոր դրույքաչափեր։ Փոքր կենտրոնում «կարմիր գծերը» մեկ տարվա համար 12,000 դրամից դարձել է 160,000 դրամ։ 

Փոքր կենտրոնոց դուրս տարեկան այդ գումարը կազմում է 24,000 դրամ:

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով