ՀայաստանՍոցիալական

Մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը կպահպանվի մինչև փետրվարի 1-ը

Երևանի ավագանու առաջիկա նիստում կքննարկվի մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը ավտոբուսից ու մետրոյից օգտվելիս մեկ երթևեկության համար նախատեսված 100 դրամանոց արժեքը պահպանել։ Սակայն, այն բացառապես էլեկտրոնային եղանակով կգործի՝ Tellcell Wallet-ով, վճարային տերմինալներով ձեռք բերված թղթային QR տոմսերով, ինչպես նաև բանկային քարտերով։ Սրա մասին հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հայկ Կոստանյանը։

Չնայած այս նախագծի քննարկմանը՝ հունվարի 1-ից առաջարկվող փաթեթները կսկսեն գործել բոլորի համար, զեղչերը՝ նույնպես։ Տրոլեյբուսների գինը ևս կքննարկվի։ Այն մինչև 2025 թվականի փետրվարի 1-ը մեկ ուղետոմսի 50 դրամ արժեքը կշարունակի գործել:

Հունվարի 1-ից մետաղադրամով վճարման տարբերակն ավարտվում է և անցում է կատարվում ամբողջական էլեկտրոնային վճարման: Այս որոշումը պայմանավորված է միասնական տոմսային համակարգի անցումային շրջանը քաղաքացիների համար հնարավորին դյուրին կազմակերպելու գործընթացով։

Կոստնյանը հավելել է, որ հունվար ամսից արդեն հնարավոր կլինի ձեռք բերել նաև տրանսպորտային քարտեր, որոնց միջոցով հնարավորություն կընձեռնվի լիցքավորել ձեր նախընտրելի տոմսային փաթեթները: Կգործարկվի նաև նոր կայք։ Դրա միջոցով կստեղծվի հնարավորություն արագ և առանց դժվարությունների ձեռք բերել առցանց տոմսային փաթեթներ՝ նախընտրելի տարբերակով:

Կայքում նաև հնարավորություն է լինելու ձեռք բերել արտոնյալ խմբերի համար նախատեսված փաթեթները, ինչպես նաև ծանոթանալ անվճար երթևեկելու իրավունք ունեցող անձանց խմբերին: