
Դեկտեմբերի 21-ին կլինի ամենակարճ ցերեկը և ամենաերկար գիշերը
Այսօր՝ դեկտեմբերի 21-ին գրանցվում է ձմեռային արևադարձը՝ տարվա ամենակարճ ցերեկն ու ամենաերկար գիշերը: Այսօր արեգակը հասնում է իր ամենացածր դիրքին երկնքում, ինչը պայմանավորված է Երկրի թեքվածության ու իր ուղեծրի դիրքի առանձնահատկություններով։
Վաղվանից սկսած՝ ցերեկվա տևողությունը աստիճանաբար կավելանա՝ օրական միջինը մեկ րոպեով: Այս գործընթացը շարունակվելու է մինչև հունիսի 21-ը։ Այդ ժամանակ արդեն կգրանցվի ամառային արևադարձը՝ տարվա ամենաերկար ցերեկը։
Արևադարձերը կարևոր գիտական իրադարձություններ են, որոնք արտացոլում են Երկրի կլիմայական և կենսաբանական ռիթմերը: Արևի լույսի աստիճանական ավելացումը ազդում է էկոհամակարգերի վրա՝ խթանելով կենդանի օրգանիզմների ակտիվությունը և ազդելով մարդկանց կենսաբանական ժամացույցի վրա։