ՀայաստանՍոցիալական

Երևանի հին ավտոբուսները հունվարի 1-ից ամբողջությամբ դուրս կգան երթուղուց

Երևանի ավագանու «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարել է, որ 2025 թվականի հունվարի 1-ից «Հունդաի» մակնիշի փոքր դասի հին ավտոբուսների երթևեկությունը կդադարեցվի։ Դրանցով սպասարկվող 9 ավտոբուսային երթուղիները կսպասարկեն «Ժոնգ տոնգ» մակնիշի նոր ավտոբուսները։ Երևանում տրանսպորտը ամբողջությամբ կսպասարկվի Երևանի քաղաքապետարանի կողմից։ Գործող 76 երթուղիներից 29-ում կկատարվեն շարժակազմի փոփոխություններ։ Մասնավորապես՝

Նախատեսվում է նաև «Հիգեր» մակնիշի ավտոբուսներով սպասարկվող թվով 6 երթուղիներում շարժակազմերը փոխարինել նոր ավտոբուսներով՝ ավելացնելով շարժակազմի քանակը 45 և 54 երթուղիներում՝

«Ժոնգ տոնգ» մակնիշի ավտոբուսներով սպասարկվող թվով 9 երթուղիներում շարժակազմի թվաքանակը կավելանա ընդհանուր 14 միավորով, մասնավորապես՝

Ելնելով երթուղիների շահագործման արդյունավետությունից՝ ավտոբուսային N64 երթուղին կշահագործվի «ԳԱԶել- Սիթի» մակնիշի միկրոավտոբուսներով՝ 8 միավոր շարժակազմով։

Միկրոավտոբուսային N40 երթուղին կշահագործվի «Հիգեր» մակնիշի ավտոբուսներով, որպես N60՝ 7 շարժակազմով։

Միկրոավտոբուսային N55Ա երթուղին կշահագործվի «Հիգեր» մակնիշի ավտոբուսներով որպես N66՝ 5 միավոր շարժակազմով։

Միկրոավտոբուսային N26, 42 և 75 երթուղիներում կավելացվի շարժակազմի քանակը մեկական միավորով։