
2025-2029 թվականներին «Գազպրոմ Արմենիա» ընկերությունը նախատեսում է նոր բաժանորդներ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը դեկտեմբերի 25-ի նիստում համաձայնություն է տվել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ 2025–2029 թվականների ներդրումային ծրագրին։ Ընդհանուր արժեքը կազմում է 143 045,67 մլն դրամ։
Ներդրումային ծրագրի հիմնական ուղղություններն են՝
— գազափոխադրման համակարգի Աբովյանի գազի ստորգետնյա պահեստարան-կայանի ընդլայնումը,
— գազափոխադրման համակարգի վերականգնումն ու վերակառուցումը,
— նոր բաժանորդների միացումները,
— գազաբաշխման համակարգում այլ ուղղություններով իրականացվելիք ներդրումներ,
— Երևանի գազամատակարարման լրացուցիչ նոր հզորություններով ապահովում։
Ըստ այդմ՝ նախատեսվում է նոր մայրուղային գազատար կառուցել Դիլիջանում։ Կվերանորոգվեն Երևան-Արմավիր, Ղազախ-Երևան, Ղազախ-Բերդ-Սևան։ Վերանորոգումներ կլինեն Հայաստանի համարյա բոլոր մարզերում։