ՀայաստանՍոցիալական

Հայաստանում անշարժ գույքի գները գրեթե անփոփոխ են

Հայաստանի անշարժ գույքի շուկան այս պահի դրությամբ անսպասելիորեն կայուն է. կառուցապատողները շարունակում են բնակարաններ վաճառել, իսկ գները մեծ տատանումների չեն ենթարկվում։ Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտնեց ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը։

Նա հիշեցրեց, որ ԿԲ-ն նախկինում զգուշացրել էր՝ շուկայում հնարավոր է գների 20–30 տոկոսանոց ճշգրտում, սակայն վերջին ամիսներին իրականությունը ցույց է տալիս ընդամենը 0.1 տոկոս անկում։

Մարզերում շուկայի ակտիվությունը պահպանվում է, մասամբ կորդինացված եկամտահարկի վերադարձի ծրագրի շնորհիվ, իսկ Երևանում նկատվում է գների դանդաղ անկում։ ԿԲ-ն այս եզրակացությանն է եկել՝ վերլուծելով ՀՀ կադաստրի պետական կոմիտեի տվյալները, գործարքների ինդեքսները և շփվելով խոշոր կառուցապատողների հետ։

Հարկ է նշել, որ Հայաստանում 2025 թվականի մարտին անշարժ գույքի գործարքները նվազել են։ Ընդհանուր առմամբ իրականացվել է 19,345 անշարժ գույքի գործարք։ Ցուցանիշը նվազել է թե՛ 2024-ի մարտի (20,222), թե՛ 2025-ի փետրվարի (19,551) համեմատ։