ԱշխարհՀայաստանՍոցիալական

Նոր թրենդը կարող է վտանգավոր հետևանքներ ունենալ

Վերջին օրերին համացանցում տարածվում են տեսանյութեր, որտեղ հիմնականում երիտասարդները կախվում են փողոցները մատնանշող ցուցանակներից և կատարում են պարային շարժումներ։ Նոր թրենդը արագ լայն տարածում գտավ նաև սոցցանցերի հայ օգտատերերի մոտ։

ՆԳՆ ոստիկանությունն անդրադարձել է տեսանյութերին՝ պարզաբանելով, որ նման գործողությունները բարձր ռիսկայնություն են պարունակում։ Դրանք կարող են առաջացնել անգամ վնասվածքներ՝ վտանգելով նախևառաջ դրանք իրականացնողի առողջությունը։ Իսկ բացի անհատական վնասներից՝ հնարավոր է նաև պետական գույքի վնասում, որը ենթադրում է օրենքով սահմանված պատասխանատվություն։

Իրավապահ մարմինները հորդորում են զերծ մնալ անցանկալի հետևանքներ պարունակող գործողություններից։ Նմանօրինակ թրենդերը կարող են դառնալ վտանգավոր վարքագծի խթան, քանի որ շատերը ընդօրինակում են տեսանյութերը՝ առանց գիտակցելու հետևանքների մասին։

Մարինա Գրիգորյան