ՀայաստանՍոցիալական

Լիցենզիայի դադարեցումը չի խաթարի ՀԷՑ-ի աշխատանքը

ՀԷՑ-ի լիցենզիայի դադարեցման շուրջ հանրային քննարկումներն ու մտահոգությունները շարունակվում են, ինչի ֆոնին ՀԾԿՀ-ն հանդես է եկել պարզաբանմամբ՝ ընդգծելով, որ ընկերության ֆինանսական կայունությունը չի խաթարվել և չի կարող խաթարվել գործող իրավական դաշտի պայմաններում։

Հանձնաժողովն ընդգծում է, որ օրենքով նախատեսված կարգավորումների համաձայն՝ ՀԷՑ–ն անգամ լիցենզիայի դադարեցումից հետո շարունակելու է կրել իր բոլոր պարտավորությունները՝ ներառյալ ֆինանսական հատվածը։

Մինչև էլեկտրական էներգիայի բաշխման գործունեության ամբողջական փոխանցման գործընթացների ավարտը՝ ընկերությունը կառավարվելու է ժամանակավոր կառավարչի՝ Ռոմանոս Պետրոսյանի կողմից, որի պարտականությունն է լինելու ապահովել ՀԷՑ-ի բնականոն աշխատանքը։ Դա ներառում է ինչպես ընկերության ֆինանսական կայունության պահպանումը, այնպես էլ համակարգի հուսալի և անվտանգ գործունեությունը։ Ըստ հայտարարության՝ լիցենզիայի դադարեցումը որևէ կերպ չի ազդելու ընկերության դրամական հոսքերի վրա։

Մարինա Գրիգորյան