ՀայաստանՍոցիալական

2025 թվականին Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի համար կսկսի գործել ժամանակակից աղբավայր

Կոտայքի և Գեղարքունիքի մարզերի համար 2025 թվականին կսկսի գործել ժամանակակից աղբավայր։ Սրա մասին խորհրդարանում հայտարարեց Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Դավիթ Խուդաթյանը։

Իշխանությունները խոստացել էին շինարարությունն ավարտել 2022 թվականին, սակայն աղբավայրը մինչ օրս չի գործում։

Խուդաթյանը, պատգամավորներից մեկի հարցին ի պատասխան, ասաց, որ աղբավայրի շինարարությունն արդեն ավարտվել է, ներկրվել են աղբատար մեքենաներ։ Հիմա դրանք գրանցման փուլում են: 4-5 ամիս անց ժամանակակից աղբավայրերը կսկսեն աշխատել։

Խուդաթյանը հավելեց, որ ՏԿԵ նախարարությունը քննարկում է ժամանակակից խոշոր աղբավայրերի կառուցման հնարավորությունը։ Նախատեսվում է Հայաստանում գործող աղբավայրերը փակել և թողնել 4-5 աղբավայր։ Կառավարությունը 2024 թվականի հունվարին որոշում էր ընդունել Հայաստանի 8 մարզում, ինչպես նաև Երևանում սանիտարական աղբավայրերի կառուցումից առաջ արդիականացնել և բարեկարգել գործող աղբավայրերը։

Ժամանակակից աղբավայրերի նախագիծը սկսվել էր դեռևս 2017 թվականին։ Նախատեսվում էր կառուցել երկու ժամանակակից աղբավայր, մեկը՝ Նուբարաշենում, երկուսը՝ Կոտայքի ու Գեղարքունիքի մարզերի համար։ Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի վարկով։ Նախագծի սկզբնական արժեքը կազմել է 11 մլն եվրո։