
Երևանի քաղաքապետարանը 2025 թվականին նախատեսում է ձեռք բերել ևս 250 նոր ավտոբուս և 45 տրոլեյբուս
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է կատարել։ Նա նշել է, որ Երևանի քաղաքապետարանը 2025 թվականին նախատեսում է ձեռք բերել ևս 45 նոր տրոլեյբուս, իսկ այս պահին ակտիվ բանակցություններ են վարում 18 մետրանոց 250 նոր ավտոբուս ձեռք բերելու համար։
Գրառման մեջ Ավինյանը նշել է, որ նախորդ տարի քաղաքապետարանը ձեռք է բերել 171 նոր ավտոբուս և 15 նոր տրոլեյբուս։ Դրանց մեծ մասը արդեն շահագործվում է և սպասարկում է քաղաքը։
Ավինյանը անդրադարձել է նաև ավոտբուսների վարորդների թափուր հաստիքներին և հանձնարարել, որ մինչև հունվարի վերջ բոլոր հաստիքները լրացված լինեն՝ նշելով, որ Հայաստանում կան D կարգի վարորդական իրավունքներ ունեցող շուրջ 50 հազար վարորդներ։ Քաղաքապետը գրել է, որ իրենց հարկավոր են նոր վարորդներ՝ երթուղիներում լիարժեք ներգրավելու համար։
Այն մասին, թե հասարակությունը երկար ժամանակ է սպասում կանգառներում տրանսպորտի համար, քաղաքապետը վստահեցրեց, որ անում են ամեն ինչ այդ խնդիրը լուծելու ուղղությամբ։
2025 թվականին ձեռք բերվող ավտոբուսներն ու տրոլեյբուսները, ըստ Ավինյանի, հնարավորություն կտան էլ ավելի բարելավել հասարակական տրանսպորտի սպասարկման որակը։