ԱրցախՍոցիալական

Եվրամիությունը Արցախից տեղահանված անձանց համար երեք ծրագիր կիրականացնի

2025 թվականի հունվարի 23-ին Հայաստանի Հանրապետությունում Եվրոպական միության պատվիրակությունը հայտարարեց երեք նոր ծրագրերի մեկնարկի մասին, որոնք ուղղված են փախստականների սոցիալ-տնտեսական ներառմանը, ինտեգրմանը և հիմնարար իրավունքների պաշտպանությանը։

ԵՄ կողմից ֆինանսավորվող այս նոր ծրագրերը համապարփակ մոտեցում են առաջարկում՝ աջակցելով մի շարք ոլորտներում առկա կարիքների հասցեագրմանը․

— «Կայուն կենսամիջոցների, ձեռնարկատիրության զարգացման և զբաղվածության հնարավորությունների խթանում տեղահանվածների և հյուրընկալող համայնքների համար» ծրագիրն ուղղված է տնտեսական ինտեգրման հնարավորությունների ստեղծմանը՝ բիզնես նախաձեռնությունների, հմտությունների զարգացման և աշխատանքի աջակցման միջոցով։

— «Րայզ – Հայաստան․ տեղահանված և խոցելի բնակչության վերականգնում, սոցիալական ներառում և հզորացում» ծրագիրն ուղղված է տեղական սոցիալական պաշտպանության համակարգերի զորեղացմանը, սոցիալ-վերականգնողական ծառայությունների բարելավմանն ու հասանելիության մեծացմանը։

— «Մարդու իրավունքեր փասխստականներին համար և փախստականների հետ» ծրագրիրն ուղղված է փախստականների զորեղացմանը՝ իրենց իրավունքների մասին իմացության բարձրացման, առկա խնդիրների լուծմանն գործում աջակցության, ինչպես նաև իրենց իրավունքների և առկա հնարավորությունների վերաբերյալ տեղեկատվության հասանելիության ապահովման միջոցով։

2025 թվականին Եվրամիությունը 25 միլիոն եվրո աջակցություն է նախատեսում տրամադրել Արցախից բռնի տեղահանավծ անձանց։