
Նախատեսվում է գազալցակայաններում թերլիցքավորման խնդիրը լուծել չիպերի միջոցով
Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը (ՄՊՀ) նախատեսում է գազալցակայաններում հաճախակի հանդիպող թերլիցքավորման խնդիրը լուծել չիպերի տեխնիկական համակարգի ներդրմամբ։ Սրա մասին ասուլիսի ժամանակ հայտնել է հանձնաժողովի դեկավար Գեղամ Գևորգյանը։
Ղեկավարը նշել է, որ տնտեսվարողի ստուգման արդյունքում պարզվել է լիցքավորման ծավալների 30%-ի խաբեություն։ ՄՊՀ-ն մշակում է մեխանիզմ, որը հնարավորություն կտա իրական ժամանակում հետևել մուտքի և ելքի քանակին՝ չիպերի միջոցով:
Նրա խոսքով՝ որոշ գազալցակայաններում տեղադրվել են բալոններ, որոնց միջոցով սպառողները կարող են ստուգել լիցքավորման ծավալը։ Սակայն այդ մեխանիզմը դեռ լայնորեն չի կիրառվում։
Գեղամ Գևորգյանը նշել է նաև, որ սպառողները պետք է տեղեկացված լինեն այն ընկերությունների մասին, որոնք խաբում են լիցքավորման ծավալների մեջ, որպեսզի խուսափեն նրանց ծառայություններից։
ՄՊՀ ղեկավարը անդրադարձավ նաև հեղուկ գազի գներին։ Ամանորից առաջ հեղուկ գազը 150-170 դրամից աճել էր՝ հասնելով շուրջ 200-220 դրամի։ Նա պարզաբանել է, որ գների փոփոխությունները գլոբալ շուկայի տրամաբանության մեջ են, և որ գների բարձրացման և իջեցման գործընթացները Հայաստանում համապատասխանում են համաշխարհային դինամիկային։