
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարած միջին աշխատավարձը Հայաստանում արդյոք աճե՞լ է
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 27-ին ֆեյսբուքյան իր էջում հայտնել էր, որ 2018-ից ի վեր միջին աշխատավարձն աճել է 156 հազար դրամով։
Նա 2024-ի տվյալները համեմատել է 2018–ի տվյալների հետէ նշելով, որ դեկտեմբերի արդյունքներով 2018-ի դեկտեմբերի համեմատությամբ Հայաստանում ստեղծվել է 189 հազար նոր աշխատատեղ: Միջին աշխատավարձն աճել է 156 հազար դրամով, կամ 70 տոկոսով։
Վիճակագրական կոմիտեի հրապարակած տվյալների հիման վրա կարող ենք փաստել, որ միջին ամսական անվանական աշխատավարձը պետական հատվածում վերջին 6 տարիների ընթացքում աճել է ոչ թե 156 հազար դրամով, այլ ավելի քիչ՝ 108 հազար դրամով։
Կրկին հիմք ընդունելով Հայաստանի վիճակագրական կոմիտեի տարածած տվյալները՝ Հայաստանում վերջին 6 տարիներին նոր աշխատատեղերի քանակը ավելացել է 189 հազարի փոխարեն 180 հազարով։