ՀայաստանՍոցիալական

Առաջարկվում է օդանավակայաններում տեղադրել անվտանգության տեսախցիկներ

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը առաջարկում է Ներքին գործերի նախարարությանը տեսախցիկներ տեղադրել օդանավակայանների մուտքի և ելքի մոտ։

Օրինագծի վերաբերյալ ՆԳՆ-ն տալիս է դրական եզրակացություն, սակայն առաջարկում է սահմանափակել ոստիկանության մուտքը ԱԱԾ տեսանկարահանող սարքեր: Նախագիծը կներկայացվի խորհրդարանի քննարկմանը։

Առաջարկվող օրինագծում նշվում է, որ տեսախցիկները պետք է տեղադրվեն նախազգուշացնող գրություններով` «Տարածքը գտնվում է ՆԳՆ տեսանկարահանման գոտում»։

Առաջարկվում է նաև ոստիկանությանը հասանելիություն տրամադրել օդանավակայանների անվտանգության ծառայությունների տեսադիտարկման սարքերին, ինչպես նաև ցամաքային անցակետերում ուժային գերատեսչությունների տեսախցիկներին:

Նշվում է, որ օրենքով չարգելված դեպքերում այդ տվյալները պետական և ոչ պետական կազմակերպություններին կարող են տրամադրվել վճարովի հիմունքներով: Թե որ դեպքերում դա կարող է տեղի ունենալ՝ չի հստակեցվում։