ՀայաստանՔաղաքականություն

Նիկոլ Փաշինյանի և Վլադիմիր Պուտինի հանդիպումից նոր մանրամասներ են հայտնել

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը քննարկել են «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի մանրամասները։ Փաշինյանը Պուտինին է հանձնել խաղաղության պայմանագրի բրոշյուրը։ Նա նաև իր մտահոգությունն է հայտնել տարածաշրջանային թեմաների վերաբերյալ ռուս մի շարք պաշտոնյաների կողմից օգտագործված բառապաշարի և ձևակերպումների համար։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։

Հանդիպման կարևոր կետերից է նաև այն, որ համաձայնություն է ձեռք բերվել 2025 թվականի հունվարի 1-ից Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանի պահպանության համար տեղակայել նաև ՀՀ Ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերը։ Հայաստան-Իրան պետական սահմանի հսկիչ-սահմանային կետում ծառայությունն ամբողջությամբ իրականացվելու ՀՀ ԱԱԾ Սահմանապահ զորքերի ուժերով։