Հայաստանում շինարարության ծավալները նախորդ տարվա համեմատ կնվազեն
Հայաստանում շինարարությունը նախորդ տարի մեծ թափ հավաքեց։ Այսօր մայրաքաղաքում ու դրանից դուրս շինարարություն է ընթանում, սակայն, ըստ կանխատեսման, նախորդ տարվա համեմատ այս թիվը զգալի կնվազի։
Տարեսկզբից մինչև օգոստոս ամիս շիարարության ծավալը կազմել է 330 միլիարդ դրամ։ Նախորդ ամբողջ տարին շինարարության ծավալը բավականին բարձր էր՝ 620 միլիարդ դրամ։
2020 թվականից հետո շիարարության ծավալները զգալի ավելանում են։ 2020 թվականին այն կազմում էր 430 միլիարդ դրամ, 2021 թվականին՝ շուրջ 470 միլիարդ դրամ, իսկ 2022 թվականին՝ 540 միլիարդ դրամ։
2000 թվականից ի վեր շինարարության ծավալի ամենաբարձր թիվը 2008 թվականին էր՝ 858 միլիարդ դրամ, ամենացածրը 2000 թվականին՝ 100 միլիարդ դրամ։
Աղբյուր՝ ՀՀ Վիճակագրական կոմիտե։