ՀայաստանՍոցիալական

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները պահանջում են աշխատավարձի բարձրացում

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աշխատակիցները բողոքի ակցիա են իրականանցնում։ Արդեն երեք օր է, այն շարունակվում է։ Նրանք պահանջում են աշխատավարձերի բարձրացում։ Ղեկավար անձնակազմը նրանց պահանջը համարում է անօրինական։

Հայաստանի լեռնագործների, մետալուրգների և ոսկերիչների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության ղեկավար Էդուարդ Փահլևանյանը կոմբինատի աշխատակիցներին հորդորել է ստորագրահավաք նախաձեռնել։

Արհմիության բողոքի ցույցին մասնակցում է 300-350 մարդ։ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը գտնվում է Հայաստանի հարավում՝ Սյունիքի մարզի Քաջարան քաղաքում։ Շահագործում է տարածաշրջանի՝ մոլիբդենի ու պղնձի պաշարներով ամենամեծ հանքավայրը և Հայաստանում առաջատարն է արտադրության ծավալներով։

ԶՊՄԿ–ում հարստացուցիչ ֆաբրիկայի Ֆլոտատորի աշխատավարձը տատանվում է 399,470-594,099 դրամի սահմաններում, փականագործներինը` 329,918-580,003 դրամի սահմաններում, էլեկտրագազաեռակցողները ստանում են 359,856-609,491 դրամ աշխատավարձ։