ԱրցախՍոցիալական

Արցախի քարտեզով գնված խաղը ապրանքանիշը հետ է պահանջել հաճախորդից

Ֆեյսբուքյան հարթակի օգտատերերից մեկը փետրվարի 13-ին հրապարակում է կատարել՝ նշելով, որ հայկական XAXALOVE ապրանքանիշը, որը ստեղծում է խաղեր՝ նախատեսված 1-ից 10 տարեկան երեխաների համար, զանգահարել է իրեն ու պահանջել վերադարձնել Հայաստանի քարտեզով փազլ խաղը, որտեղ կար նաև Արցախը։

Օգտատերը պատմել է հեռախոսազրույցի մանրամասները։ XAXALOVE ապրանքանիշը չի նշել, թե որն է նման պահանջի նպատակը։ Նշվում է, որ նրանց հրահանգել են այդպես անել։ Փորձեցինք հավելյալ տեղեկատվություն ստանալ, սակայն խաղերի ապրանքանիշը չպատասխանեց հեռախոսազանգին։

XAXALOVE ապրանքանիշի օնլայն հարթակում առկա են «Փայտե Տախտակ — Հայաստանի քարտեզ» խաղը, որի մասին խոսել էր օգտատերը։ Սակայն, այն հնարավոր չէ գնել։